«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

«Մա­տե­նա­դա­րան-Գան­ձա­սա­րը» գոր­ծում է ի հե­ճուկս հա­մա­վա­րա­կի

«Մա­տե­նա­դա­րան-Գան­ձա­սա­րը» գոր­ծում է ի հե­ճուկս հա­մա­վա­րա­կի
02.10.2020 | 01:16

Ինչ­պես է հա­մա­վա­րա­կի պայ­ման­նե­րում աշ­խա­տան­քը կազ­մա­կեր­պում Ար­ցա­խի «Մա­տե­նա­դա­րան-Գան­ձա­սար» գի­տամ­շա­կու­թա­յին կենտ­րո­նը, ի՞նչ հե­տաքր­քիր ցու­ցադ­րու­թյուն­ներ են գոր­ծում, և երբ նո­րե­րը կբաց­վեն. այս և այլ թե­մա­նե­րի շուրջ է զրույ­ցը կենտ­րո­նի տնօ­րեն Ա­ՐԱՄ ԹՈ­ՐՈ­ՍՅԱ­ՆԻ հետ։

(հրապարակումը պատրաստվել է սեպտեմբերի 27-ից առաջ)

-Հա­մա­վա­րա­կը ստի­պեց, որ աշ­խա­տան­քում մի շարք ո­ճա­յին փո­փո­խու­թյուն­ներ լի­նեն։ Թերևս դրանք ի­րենց հեր­թին մեծ խն­դիր­ներ են ա­ռա­ջաց­նում։ Կխնդ­րեի ա­սեք, թե այս ժա­մա­նա­կաշր­ջա­նում ինչ­պես ապ­րեց «Մա­տե­նա­դա­րան-Գան­ձա­սա­րը», ի՞նչ ըն­թացք ստա­ցավ մշա­կու­թա­յին կյան­քը։
-Կենտ­րո­նը, որ Երևա­նի Մես­րոպ Մաշ­տո­ցի ան­վան Մա­տե­նա­դա­րա­նի մաս­նա­ճյուղն է, թան­գա­րա­նա­յին մա­սի դռ­նե­րը փա­կեց մայր կա­ռույ­ցի թան­գա­րա­նա­յին հա­մա­լի­րի հետ միա­ժա­մա­նակ: Բայց Մա­տե­նա­դա­րա­նը շա­րու­նա­կեց իր բազ­մա­վեկ­տոր գոր­ծու­նեու­թյու­նը: Մայր կա­ռույ­ցը լույս ըն­ծա­յեց մի շարք ար­ժե­քա­վոր հրա­տա­րա­կու­թյուն­ներ: Մաս­նա­ճյու­ղի ա­ռու­մով նշեմ, որ հրա­տա­րակ­վեց «Բան­բեր Մա­տե­նա­դա­րա­նի»-ի 29-րդ հա­մա­րը. ծա­վա­լուն այդ հա­մա­րում նե­րառ­ված են 2019 թ. օ­գոս­տո­սի 26-27-ին «Մա­տե­նա­դա­րան-Գան­ձա­սա­րում» տե­ղի ու­նե­ցած «Հա­յոց Արևե­լից կող­մանք (Ար­ցախ, ՈՒ­տիք). պատ­մու­թյուն և մշա­կույթ» մի­ջազ­գա­յին հա­յա­գի­տա­կան գի­տա­ժո­ղո­վի նյու­թե­րը: Մի­ջազ­գա­յին այդ գի­տա­ժո­ղովն ա­ռա­ջինն էր մաս­նա­ճյու­ղում, մաս­նակ­ցում էին հե­ղի­նա­կա­վոր հա­յա­գետ­ներ ոչ միայն Հա­յաս­տա­նից և Ար­ցա­խից, այլև եվ­րո­պա­կան եր­կր­նե­րից և ԱՄՆ-ից: Զբո­սա­վար­նե­րի մաս­նա­գի­տա­կան գի­տե­լիք­նե­րի զար­գաց­ման և խո­րաց­ման ա­ռու­մով կարևոր դեր է խոս­տա­նում ու­նե­նալ նաև լույս տե­սած ար­ժե­քա­վոր մեկ այլ հրա­տա­րա­կու­թյուն` «Պատ­մու­թյան և մշա­կույ­թի հար­ցեր. օ­ժան­դակ ձեռ­նարկ զբո­սա­վար­նե­րի, ե­րի­տա­սարդ գի­տաշ­խա­տող­նե­րի, աս­պի­րանտ­նե­րի և հայ­ցորդ­նե­րի հա­մար» գիր­քը: Ժո­ղո­վա­ծուն ներ­կա­յաց­նում է Մես­րոպ Մաշ­տո­ցի ան­վան Մա­տե­նա­դա­րա­նի ցու­ցադ­րու­թյունն ու­ղեկ­ցող և միջ­նա­դա­րյան պատ­մու­թյան ու մշա­կույ­թի բազ­մաբ­նույթ հար­ցե­րին նվիր­ված հոդ­ված­ներ, ո­րոնք դա­սա­խո­սու­թյուն­նե­րի տես­քով 2018 թ. ըն­թաց­քում ներ­կա­յաց­վել են Մա­տե­նա­դա­րա­նի զբո­սա­վար­նե­րին և ե­րի­տա­սարդ գիտ­նա­կան­նե­րին՝ նպաս­տե­լով նրանց մաս­նա­գի­տա­կան գի­տե­լիք­նե­րի ու հմ­տու­թյուն­նե­րի բա­րե­լավ­մա­նը: Այս ձեռ­նար­կը կդառ­նա նաև մաս­նա­ճյու­ղի զբո­սա­վար­նե­րի և ցու­ցաս­րա­հի հս­կիչ­նե­րի սե­ղա­նի գիր­քը:
-Հա­մա­վա­րա­կի պայ­ման­նե­րում առ­ցանց հար­թա­կում ի՞նչ գոր­ծու­նեու­թյուն ծա­վա­լեց «Մա­տե­նա­դա­րան-Գան­ձա­սա­րը»։
-Հա­մա­վա­րա­կի օ­րե­րին նաև մեկ­նար­կեց Մա­տե­նա­դա­րա­նի նոր կայ­քէ­ջի ստեղծ­ման ուղ­ղու­թյամբ աշ­խա­տան­քը: Ժա­մա­նա­կա­կից և բազ­մա­ֆունկ­ցիո­նալ կայ­քում մաս­նա­ճյու­ղը ներ­կա­յաց­ված է լի­նե­լու ա­ռան­ձին բաժ­նով: Մենք խն­դիր ու­նենք թվա­յին հար­թակ­նե­րում մեր գոր­ծու­նեու­թյունն է՛լ ա­վե­լի մատ­չե­լի, հա­սա­նե­լի ու ո­րա­կյալ դարձ­նե­լու: Այս ա­ռու­մով ըն­դգ­ծեմ, որ հա­մա­վա­րա­կի բուռն շր­ջա­նում «Մա­տե­նա­դա­րան-Գան­ձա­սար» գի­տամ­շա­կու­թա­յին կենտ­րո­նը սոց­ցան­ցե­րում, ինչ­պես նաև տար­բեր հե­ռուս­տաա­լիք­նե­րով, այ­ցե­լու­նե­րին ակ­տիվ ներ­կա­յաց­րեց ցու­ցադր­վող նմուշ­նե­րից մի քա­նի­սը: Ի հե­ճուկս հա­մա­վա­րա­կի, մաս­նա­ճյու­ղում բաց­վեց նաև 4-րդ ժա­մա­նա­կա­վոր ցու­ցադ­րու­թյու­նը` նվիր­ված բա­նա­սեր, պատ­մա­բան, աշ­խար­հագ­րա­գետ, թարգ­մա­նիչ և բա­նաս­տեղծ Ղևոնդ Ա­լի­շա­նի 200-ա­մյա­կին: Սեպ­տեմ­բե­րի 8-ից «Մա­տե­նա­դա­րան-Գան­ձա­սար» կենտ­րո­նի թան­գա­րա­նա­յին մա­սը վե­րա­բաց­վեց այ­ցե­լու­նե­րի հա­մար: Մեր այ­ցե­լու­նե­րը կա­րող են տես­նել նաև այս ժա­մա­նա­կա­վոր նոր ցու­ցադ­րու­թյու­նը: Ընդ­հա­նուր առ­մամբ, հա­մա­վա­րա­կը ո­րո­շա­կի խո­չըն­դոտ­ներ ստեղ­ծեց, բայց, իմ խո­րին հա­մոզ­մամբ, այս շր­ջա­նը մեր գոր­ծու­նեու­թյու­նը վե­րաի­մաս­տա­վո­րե­լու, նո­րո­վի գնա­հա­տե­լու և նոր մո­տե­ցում­ներ մշա­կե­լու հնա­րա­վո­րու­թյուն և ա­ռիթ ըն­ձե­ռեց: Վս­տահ եմ` մենք կկա­րո­ղա­նանք հաղ­թա­հա­րել դժ­վա­րու­թյուն­նե­րը, հա­մա­վա­րա­կի հետևանք­նե­րը:
-Զբո­սաշր­ջիկ­նե­րի հա­մար «Մա­տե­նա­դա­րան-Գան­ձա­սա­րը» նո­րու­թյուն­ներ ու­նե­նա­լու՞ է։
-Ան­շուշտ։ Ա­մեն տա­րի մենք, այս­պես ա­սած, թար­մաց­նում ենք ցու­ցադ­րու­թյու­նը, կազ­մա­կեր­պում ժա­մա­նա­կա­վոր ցու­ցադ­րու­թյուն­ներ։ Նա­խա­տե­սում ենք ա­ռա­ջի­կա­յում ցու­ցադ­րու­թյան մեջ նե­րա­ռել նոր ար­խի­վա­յին ար­ժե­քա­վոր փաս­տաթղ­թեր։
-2020 թվա­կա­նի ըն­թաց­քում ծրագ­րեր հասց­րի՞ք ի­րա­կա­նաց­նել։
-Հա­մա­վա­րա­կը խո­չըն­դո­տեց մի շարք ծրագ­րե­րի ի­րա­կա­նաց­մա­նը, տար­վա մեծ մաում աշ­խա­տան­քը կաթ­վա­ծա­հար էր ե­ղել. չե­ղարկ­վեց այս տար­վա մեր կր­թա­կան խո­շոր ծրա­գի­րը։ «Ծաղ­կե­լու ար­վես­տը» ման­կա­պա­տա­նե­կան ման­րան­կար­չա­կան ա­մա­ռա­յին դպ­րո­ցը, ո­րը պետք է տե­ղի ու­նե­նար հու­լիս-օ­գոս­տոս ա­միս­նե­րին և ընդ­գր­կեր շուրջ հա­րյուր 11-16 տա­րե­կան շնոր­հա­լի ե­րե­խա­նե­րի ու պա­տա­նի­նե­րի, կանց­կաց­նենք հա­ջորդ տա­րի՝ 2021 թվա­կա­նին, ի­հար­կե, ե­թե հա­մա­վա­րա­կը նոր բար­դու­թյուն­ներ չա­ռա­ջաց­նի։ Այ­նուա­մե­նայ­նիվ, ինչ­պես ար­դեն նշե­ցի, ժա­մա­նա­կա­վոր նոր ցու­ցադ­րու­թյուն ու­նենք, ար­ժե­քա­վոր հրա­տա­րա­կու­թյան շնոր­հան­դես ենք նա­խա­տե­սում անց­կաց­նել, թվա­յին հար­թա­կում աշ­խա­տանք­ներն ա­մե­նօ­րյա բնույթ են կրում։

Զրույ­ցը`
Վո­վա ԱՐ­ԶՈՒ­ՄԱ­ՆՅԱ­ՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4288

Մեկնաբանություններ